Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Այսօր ժամը 10։00-ից մինչև 19։00-ը ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։