
Երեկվա դրությամբ ունեցել ենք ամենամեծ թիվը կորոնավիրուսի վարակվածության: Ունեցել ենք նաև մահվան դեպքեր՝ 6 մահվան դեպք, գումարային թիվը՝ 176 է: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծանր վիճակում է 351 հոգի, 15 հոգի միացված է թոքերի արհեստական սարքին: Նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական ընկերություններում և փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո ունենում ենք բռնկումներ: Լարված է նաև հոսպիտալիզացիայի հարցը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում