Հարգենք դիմացինի առողջությունն ու կյանքը. Մկրտիչ Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եմ բոլորս էլ գիտենք, թե այս համավարակի ժամանակ, ինչպես պետք է մեզ պահենք, ինչպես պետք է մեր հարազատների, երեխաների նկատմամբ լինենք ուշադիր:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել հայտնի դերասան եւ երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն)` անդրադառնալով կորոնավիրուս համավարակի տարածմանն ու երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին` մասնավորապես դիմակների պարտադիր կրելու հանգամանքին:

«Բոլորս էլ գիտենք, որ պետք է կրենք պաշտպանիչ դիմակներ, ուշադիր լինենք միմյանց նկատմամբ եւ պարտադիր կերպով պահպանենք անվտանգության կանոններն այնպես, ինչպես որ հարկն է, որպեսզի հաղթահարենք այս բարդությունը: Նախ եւ առաջ ուզում եմ առողջություն մաղթել այն մարդկանց, ովքեր արդեն վարակվել են եւ այս ծանր ժամանակահատվածն են ապրում , իսկ մյուսներին էլ եւս մեկ անգամ հորդորում եմ ուշադիր լինել, պահել բոլոր կանոնները, հատկապես ուշադիր լինեն երեխաների նկատմամբ»,-նշում է դերասանը:

Մկրտիչ Արզումանյանի համոզմամբ` պարտադիր դիմակ կրելը հնարավոր է եւ աշխարհի շատ երկրներում, այսօր այդ կանխարգելիչ միջոցառումն իրականացվում է:

«Հասկանում եմ՝ բոլորիս համար էլ դժվար է դիմակներ կրել, մարդիկ կան առողջական, շնչառական լուրջ խնդրիրներ ունեն, բայց արտասահմանում էլ մարդիկ նման խնդիրներով տառապում են, նրանք էլ պահպանում են անվտանգության բոլոր կանոնները, բոլորը ուշադիր են մեկը մյուսի նկատմամբ: Հարգենք դիմացինին, նրա առողջությունն ու կյանքը»,-հավելում է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուս համավարակի հաստատված դեպքրի թիվն անցած մեկ օրում աճելի է 697-ով`հասնելով11221-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս