Վճռաբեկ դատարանի դատավորները ահազանգում են եւ խնդրում ուժային կառույցներին կոնկրետ քայլերի դիմել: ArmLur.am-ը հայտնել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը ջերմել է եւ հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանն է:
Սակայն Վճռաբեկ դատարանի դատավորները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում. մեզ հայտնեցին , որ դատարանում իրավիճակը մտահոգիչ է: Բանն այն է, որ դատավորները անհանգստացած են իրենց գործընկերների անլուրջ վերաբերմունքից: Ըստ դատավորների, Վճռաբեկ դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանn օրերս կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ այն բացասական է ցույց տվել, որից հետո Էդգար Սեդրակյանը վերադարձել է աշխատանքի:
Վճռաբեկ դատարանի դատավորներին Էդգար Սեդրակյանի այս քայլը խիստ մտահոգել է. թե ինչպես կարող էր նա իրեն թույլ տալ այս կարճ ժամանակահատվածում հետ վերադառնալ աշխատանքի՝ դեռես հստակ վստահ չլինելու, թե նա առողջական խնդիր ունի, թե ոչ:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. դատավորները մեզ հետ զրույցում նշեցին, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի վարորդը կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ այն դրական է եղել: Վճռաբեկ դատարանի դատավորները ահազանգում են՝ նշելով, որ Երվանդ Խունդկարյանը այսքանից հետո գալիս է աշխատանքի եւ իրենք վստահ չեն՝ արդյոք Երվանդ Խունդկարյանը թեստ հանձնել է, թե ոչ , որ այդքան վստահ գալիս է աշխատանքի :
Վճռաբեկ դատարանի դատավորները նշում են , որ մտահոգված աշխատանքի են գնում, քանի որ իրենց շատ գործընկերներ իրավիճակին անլուրջ են մոտենում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.