Ինչպես հայտնի է, Սևան քաղաքաում սահմանափակումների ռեժիմը երկարացվել է եւս մեկ շաբաթով:
Դեռ գտնվում են մարդիկ, ովքեր չեն գիտակցում համավարակի ռիսկայնությունը եւ իրենց անպատասխանատու պահվածքի հետեւանքները: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը նշել է, որ շարունակվում են անակնկալ դիտարկումներ մարզի համայնքներում:
Սեւան քաղաքի բնակիչը ներկայանում էր որպես Լճաշեն համայնքի բնակիչ, որպեսզի թույլ տային քաղաքից դուրս գալ, բայց փաստաթղթերը ստուգելուց հետո՝ ելքն արգելվեց: