Եթե ոմանք մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին զանգից՝ վերջին պար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը.

«Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ մայիսի 25-ին այդպես Վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։




Լրահոս