ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չենք կարող, կխեղդվենք, արևի տակ ո՞նց կրենք». քաղաքացիները՝ դիմակներ կրելու որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օր օրի աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Մեր հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 697-ով՝ հասնելով 11 հազար 221-ի, արձանագրվել՝ 6 մահ: Մի քանի օրով փակվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, որի ավելի քան երեք տասնյակ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Մեկ օրով փակ մնաց նաեւ «Մեյմանդար» կոչվող գյուղատնտեսական շուկան։ Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով կառավարությունն այսօրվանից խստացրեց հսկողություն: Այսօրվանից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ եւ լրացումներ։ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: Անգամ կորոնավիրուսով վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սոցցանցի իր էջում լուսանկարներ հրապարակում ՝ փողոցներում մարդկային կուտակումների մասին: ArmLur.am-ը շրջայցի ընթացքում արձանագրեց, որ մի շարք քաղաքացիներ կամ չեն կրում դիմակ կամ էլ կրում են՝ սխալ:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս