Ռոման Գոլովչենկոն նշանակվել է Բելառուսի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, նախագահի հրամանագրով վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն:

Բելառուս նոր վարչապետը նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:

Բելառուսի ղեկավարը հայտնել է, որ Գոլովչենկոն տարբեր պաշտոններում աշխատանքի մեծ փորձ ունի, այդ թվում նաև դիվանագիտական ասպարեզում, և գիտի՝ ինչպես բանակցություններ վարել:

«Ես նրան երեկ զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը կոլեկտիվ մարմին է, և նա կառավարության ղեկավարն է, կառավարության խոսնակը: Քվեարկության ընթացքում նա նույնպես մեկ ձայնի իրավունք ունի: Հավասար քվեարկության ընթացքում, իհարկե, վերջին խոսքը նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարությունում կարգապահության և վերջնական արդյունքի համար»,- ընգծել է Լուկաշենկոն:




Լրահոս