Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկում է անցկացնում է բնական գազի սակագների վերանայման հետ կապված: Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից 01.04.2020թ. հանձնաժողով է ներկայացվել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր, որոնք ուսումնասիրվել են հանձնաժողովի աշխատակազմի կողմից։
Բնակչությանը հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլարով գազի վաճառքը միֆ է: Այս մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ սպառողների համար գազի միջին գինը 300 դոլար չէ, եղել եւ մնում է 255 դոլարի մակարդակի վրա, իսկ այդ թիվը մանիպուլյացիա է: Նրան քննարկման ժամանակ նաև հարցեր ուղղեցին: Քննարկման ընթացքում նաև բուռն քննարկում սկսվեց ներկաների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում