ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային
սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության
բոլոր մարզերում:
Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող
ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները
փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի
սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ,
այնուամենայնիվ, լինում են։
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են
տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար
սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են
պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների
գործունեությունը:
Անցած օրերի դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմք են ծառայել նաև
այսօրվա կասեցումների համար. երկու տասնյակ հանրային սննդի կետեր խախտել են պարետի որոշմամբ
հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները և նրանց գործունեությունը դադարեցվել է մեկ օրով:
Կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված
խախտումները վերացնելու ժամանակ տալը:
ՍԱՏՄ աշխատակիցները պատրաստ են խորհրդատվությամբ ու ցուցումներով աջակցել բոլոր
տնտեսավարողներին:
ՍԱՏՄ թիրախում Աջափնյակ վարչական շրջանն է. մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը կասեցվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ