Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երեւանի Նորք-Մարաշի թիվ 122 եւ Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։
Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։
Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանակապ;արտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվի ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների անկողնային պարագաների հետ կապված խախտումների վերացումը։
Իսկ մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի թիվ 24 մանկապարտեզը, կասեցվել է 7 օրով, որտեղ բացի հակահամաճարակային կանոնները չպահպանելուց, արձանագրվել է նաեւ կոնտակտավոր աշխատակցի եւ սանի առկայությունը
Մանրամասները՝ տեսանյութում