Ազգային ժողովում սկսվել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Հեռավար կարգով բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա 2019 թվականը պատմական տարի համարեց, քանի որ նախատեսվածից ավել հարկային եկամուտներ են եղել:
«2019 թվականին արձանագրվել է աննախադեպ 7.6 տոկոս տնտեսական աճ: Քանի որ Դավիթ Անանյանը լքելու է ՊԵԿ նախագահի պաշտոնը, ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ուզում եմ ասել, որ համակարգում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն և կարծում եմ՝ այն բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են Դավիթ Անանյանի պաշտոնավարման ժամանակ, կշարունակվեն», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում