Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, ևս 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 805 դեպք, վարակվածներից 650-ն առողջացել է, 13-ը` մահացել:

2424 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 304-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:




Լրահոս