Գեղարքունիքի մարզում որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական
նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ)
կմ64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհահատվածի
հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային
աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման
(մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման,
կամուրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական
կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման
աշխատանքներ:

Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված ճանապարհահատվածը փակ է: Վարորդները
տվյալ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ Նովա
փողոց- Մ-10 ավտոճանապարհով:




Լրահոս