ՉՀԻՇԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ծննդյան օրն էր: Եւ անկախության տոնակատարության 20-ամյակի այս միջոցառումների մեջ որեւէ մեկն այդպես էլ հարկ չհամարեց հիշել Ամենայն հայոց կաթողիկոսին` ամենասիրված սուրբ անձնավորությանը: Մանավանդ, որ Վազգեն Վեհափառը եւս իր անուրանալի դերակատարությունն ունեցավ Հայաստանի անկախացման ճանապարհին, երբ Գորբաչովի ընդունարանում հացադուլ հայտարարեց՝ հանուն Հայաստանի անկախության, հանուն հայ ժողովրդի ինքնագիտակցության, հանուն Ղարաբաղի հարցի արդարացի լուծման: Իսկ որ ամենախորհրդանշականն է՝ անկախության հռչակումից րոպեներ անց սուրբ կաթողիկոսն իր աղոթքով օրհնեց եւ օծեց մեր նորանկախ պետությունը: Ի դեպ, Վազգեն Վեհափառին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհեց ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը, եւ առաջին անգամ ՀՀ ազգային հերոսի կոչմանն արժանացավ հենց Վազգեն Առաջինը:




Լրահոս