
Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է: Կորոնավիրուսից առողջացել եւ հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է: 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2037 նմուշառում, մայիսի 12-ից 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 714 նմուշառման հետազոտություն: