Պարզվում են 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները
պարզելու ուղղությամբ:
2020թ. հունիսի 4-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված մարդ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն,
դիակի արտաքին զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների
արդյունքում պարզվել է երիտասարդի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.:
Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք
փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու
ուղղությամբ:




Լրահոս