Քիչ առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր՝ ինչպես են մի խումբ ոստիկանները բերման ենթարկում մի քաղաքացու: Քաղաքացին նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել եւ գոռում էր, որ խեղդվում է:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:
Նշենք, որ տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը իր պահանջն է, ինչպես նաեւ հասարակության: