«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցեցին, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի միջեւ այնպիսի լուրջ կոնֆլիկտ է ծագել, որ թե՛ Անուշ Սեդրակյանը եւ թե՛ Ալեքսանդր Արզումանյանը վերջին շրջանում չեն հաճախում կուսակցության գրասենյակ: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը պարզել Ալեքսանդր Արզումանյանից, ով զարմացած նշեց, թե մի քանի րոպե առաջ է դուրս եկել կուսակցության գրասենյակից: Նրա խոսքերով` որեւէ կոնֆլիկտ, հակասություն, տարաձայնություն Անուշ Սեդրակյանի հետ չեն ունեցել:
ՆՈՐՄԱԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ