Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 5-ին տեղի է ունեցել հանդիպում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

ԱԺ նախագահը, ողջունելով նախաձեռնությունը, բարձր է գնահատել ասոցիացիայում ընդգրկված անդամների դերը երկրի պետականաշինության գործում՝ նշելով, որ հենց նրանք են եղել Արցախյան շարժման առաջամարտիկներն ու նվիրյալները, որոնց ակտիվ և արդյունավետ գործունեության շնորհիվ ամուր հիմքերի վրա է դրվել երկրի զարգացումը:

«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Համլետ Գրիգորյանը իր և կազմակերպության անդամաների անունից շնորհավորել է Արթուր Թովմասյանին ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով առավել մեծ արդյունքներ կարձանագրեն խորհրդարանական և այլ հարթակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության ուղղություններին ու խնդիրներին:




Լրահոս