ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարգիլե օգտագործելու համար սրճարանի գործունեությունը կասեցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում:

Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: Արդյունքում, Երեւանում այսօր 24 եւ 72 ժամով կասեցվեց սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտների գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս