Թուրք-հունական սահմանին միջադեպ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի, Հունաստանի կողմից զինվորական համազգեստներով 10-12 հոգանոց խումբը կրակ է բացել թուրք-հունական սահմանին գտնվող Մերիչ (Մարիցա) գետում նավարկող թուրքական ոստիկանան նավի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական հատուկջոկատայինները Մերիչ գետում նավակով պարեկային ծառայությունն իրականացնելիս սահմանի թուրքական կողմում մի ծառի տակ ներգաղթյալի դի են հայտնաբերել։ Դա նկարելու ընթացքում հույն հատուկջոկատայինները կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ։

Նշվում է, որ թուրք հատուկ ջոկատայինները պատասխան կրակ են բացել։




Լրահոս