ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ տնօրենը՝ իր հրաժարականի և Վանեցյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին: Էդուարդ Մարտիրոսյանը հերքեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքով է հանձնարական տվել ԱԱԾ-ին զբաղվել Շենգավիթում երեխաների մասնակցությամբ հայտնի տեսանյութով: Մարտիրոսյանը հայտնեց, որ ոստիկանական ուժերը չեն բավարարում, դրա համար վարչապետը հանձնարարեց ԱԱԾ-ին զբաղվել հարցով. «Խնդիրը վերաբերում էր երեխաներին, նրանց հնարավոր վարակմանը: Մենք ուղղակի օգնել ենք ոստիկաններին»:

Օրեր առաջ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իր հրաժարականից հետո աղմկահարույց քրեական գործերով պետական բյուջե որևէ գումար մուտք չի արվել: Այսօր ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարեց, որ պարոն Վանեցյանը տեղյակ չէ, թե իր ազատումից հետո ինչքան գումար է մուտքագրվել բյուջե. «Իհարկե կա… մի քանի միլիարդ դրամ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս