Ոստիկանությունը 2019 թ. հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1 280 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1 280 դեպք: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«2019 թ. Հայաստանում հայտնաբերվել է 1 280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, ինչն ավելին է 2016 և 2017 թթ. ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվից»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետը նշեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերից 324-ը կապված են կաշառակերության հետ, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի և այլն:




Լրահոս