Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 886-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում կորոնավիրուսի հունիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 886-ով՝ դառնալով 167 հազար 156: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 63-ով: Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 134 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 573 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 256-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 129 հազար 741 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 040 հազար 289 անձ:




Լրահոս