Հունիսի 4-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 4-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից, հունիսի 4-ի դրությամբ իրականացվել է 22403 ստուգում, որից միայն 796-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։




Լրահոս