ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հագուստն ու կոշիկն էժանացել է, դեղորայքը՝ թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ հագուստի գներն էժանացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հագուստն էժանացել է 2.4 տոկոսով: Բացի այս, նվազել են նաեւ կոշկեղենի գները՝ 2.1 տոկոսով: Տեղեկացնենք, որ որոշ տնտեսվարողները երկու ամիս փակ մնալուց հետո այս օրերին որոշել են նվազեցնել հագուստի եւ կոշիկի գները, որպեսզի գոնե կարողանան վնասները փոքր-ինչ մեղմացնեն:

Պարզվում է, որ մեր հանրապետությունում կոշիկի ու հագուստի գների նվազելուն զուգահեռ, գնաճ արձանագրվել է կենցաղային եւ այգեգործական գործիքների՝ 0.4, դեղագործական ապրանքների՝ 0.6, ոսկերչական զարդերի՝ 0.8, մաքրող, լվացող միջոցների՝ 1, կահույքի եւ կահավորանքի՝ 1.5 տոկոս: Մատուցված ծառայությունների ոլորտում ընթացիկ տարվա մայիսին ապրիլի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս