ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սենսացիաներ չեն լինելու. Արմեն Խաչատրյանը մանրամասներ է ներկայացնում ապրիլյան հարցերով հանձնաժողովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում ասեց, որ ԱԺ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել եզրակացության վրա: Այն տեսակետը, թե հանձնաժողովը դուրս է թողել ընդդիմադիրներին մասնակցելու հանձանաժողովի եզրակացության կազմման աշխատանքներից, իրականությանը չի համապատասխանում: Պատգամավորը բացահայտեց, որ ապրիլյանի ժամանակ զինվորները զենքի խնդիր չեն ունեցել, դիզվառելիքի որեւէ խնդիր չի եղել:

-Պարոն Խաչատրյան, ընդդիմադիրները ի դեմս Գեւորգ Գորգիսյանի հայտարարում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրափակիչ աշխատանքներին իրենք չեն մասնակցելու, դուրս են մնացել: Արդյո՞ք Ձեր հանձնաժողովը նման որոշում է կայացրել:

-Նախ ընդդիմադիր չէ, ես միայն լսել եմ Գորգիսյանից:

-Նկատի ունեմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

-ԼՀԿ-ի ներկայացուցիչը միայն պարոն Գորգիսյանն է: Եվ ասեմ, որ նրանք չեն ներկայացել տարվող աշխատանքներին եւ հանձնաժողովը նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մի քանի անգամ հորդորներ են հնչեցվել, որի տեսանյութերը կան, արձանագրված են, որ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը քաղաքական ենթատեքստեր չունի եւ քաղաքական այդ նեղացվածությունը, որը կար այն հանտի դեխքերից հետո, չպետք է տեղ գտնի մեր աշխատանքներում: Մի քանի անգամ կոչ ենք արել եւ խնդրել, որպեսզի պարոն Գորգիսյանը ներկայանան աշխատանքներին, սական չի ներկայացել: Եվ ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է հիմա ասել, որ ապրիլյան հանձնաժողովից իրենց դուրս ենք թողել: Իրենք չէին ներկայանում եւ լիագումար նիստերի դահլիճ, նույկերպ չէին ներկայանում նաեւ ապրիլյանի հանձնաժողովին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս