ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջեւ ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Հյուսիսային Մակեդոնիան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 405 հազար դոլար:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաև բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների և սորտափորձարկման մեթոդաբանությունները: Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման արդյունքում այգեհիմնողը կարող է վստահ լինել, թե ինչ սորտի, որակի և քանակի բերք է ստանալու՝ ապահովագրված լինելով սխալ տնկանյութի ընտրությունից։
Մանրամասները՝ տեսանյութում