
Հունիսի 5-ին ԵԽԽՎ Իրավաբանական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող է ընտրել ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Միաժամանակ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող է ընտրվել ԱԺ պատգամավոր, ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին էլ ԵԽԽՎ Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովը «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» թեմայով զեկուցող էր ընտրել ՀՀ Աժ պատգամավոր, ԻՔ խմբակցության անդամ Սոս Ավետիսյանին։