«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից վարակավել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է  Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ:Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների»:




Լրահոս