Հունիսի 5-ին՝ ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ միկրոշրջանի թիվ 59/4 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքում (50 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:46-ին: Այրվել են մթերային խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը և կախովի առաստաղը (մոտ 50 քմ)։