ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՎԱՆԴ ՉՈՒՆԵՆ«Անկախ Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկն էլ ավանդ չունի անկախության գործում»,-երեկ հայտարարել է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը. «Ավանդ չկա, դա լոկ խոսքեր են, որովհետեւ երեք նախագահներն էլ` մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, մտածել են իրենց հարստացման մասին»: Հարցին, թե որ նախագահն է ավելի քիչ մտածել իր հարստացման մասին, Կարապետյանը պատասխանել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այսպիսի գումարներ չկային»:ԼՈՒԾՎԵԼԻՔ ՉԷԼեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը ներկայումս արդիական չէ: Այդ մասին հայտարարել է  Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը: «Եթե մենք բանակցային գործընթացի մեջ ենք, որեւէ սկզբունքի գերակայություն տալը կնշանակի չեզոքության խախտում, որը պետք է ունենա միջնորդ կողմը: Դա կնշանակի առաջնահերթություն տալ որեւէ երկրի եւ կասկածի տակ դնել միջնորդի չեզոք դերակատարությունը: Պարզապես անհրաժեշտ է գտնել լուծում, որի դեպքում երկրները կխուսափեն նաեւ իրենց դեմքը կորցնելու վտանգից»,-ասել է  Գերմանիայի դեսպանը` նաեւ կարծիք հայտնելով, որ ԼՂ-ն մոտ ապագայում լուծվելիք խնդիր չէ:ՑՈՒՑԱԿԸ ԲԱՑՈՒՄ Է«Հետույքաբնակների ցուցակը կամաց բացում եմ, ինքը նրանցից մեկն է»,-նկատի ունենալով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանին` ասել է  ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա այդ կերպ արձագանքել է սոցիոլոգի այն հայտարարությանը, թե անկախության հանրաքվեին դեմ է եղել բնակչության 60 տոկոսը:ՇՆՈՐՀԱՎՈՐ-1«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հայ ժողովրդին ՀՀ անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի առթիվ: «Անկախության առաջին տարիների դժվարին պայմաններում արձանագրեցինք մեր ամենամեծ ձեռքբերումները` Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու պետական հաստատությունների ձեւավորումը, ամրագրեցինք ազատ ազգերի ընտանիքի լիիրավ եւ պատասխանատու անդամ լինելու մեր իրավունքը»,-մասնավորապես ասված է շնորհավորական ուղերձում:ՇՆՈՐՀԱՎՈՐ-2«Ժառանգություն» կուսակցությունը եւս  շնորհավորել  է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ողջ հայությանը` անկախության տոնի կապակցությամբ: «Հայաստանի անկախության համար պայքարը յուրաքանչյուր հայի պատվի ու պատասխանատվության գործն էր: Ամեն ոք իր տեղում` դաժանագույն պայմաններում, մաքառում էր ռազմաճակատում ընդհանուր հաղթանակն ապահովելու համար»,-ասված է կուսակցության ուղերձում: ՍԵ՛Վ-ՍԵ՛Վ ԱՄՊԵՐ, ՀԵՌԱՑԵ՛ՔՍեպտեմբերի 21-ին Երեւանում հնարավոր են տեղումներ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալների` օրվա երկրորդ կեսին փոքր հավանականություն կա, որ կարճատեւ անձրեւ կտեղա Երեւանում:ՎԱՏԱՏԵՍ Է«Չեմ կարծում, թե մենք այսօր նախատոնական օրում ենք, իսկ վաղվա օրը նմանվում է «խրախճանքի` ժանտախտի ժամանակ»: Այսօր չէի ասի, թե ունենք հայկական բանակ: Մեր բացթողումները բավական շատ են, իրավիճակը բարվոք չէ, այսօրվա արտահոսքը գլխավոր ապացույցն է, որ  իրավիճակը սարդարապատային է, եւ պետք է խելք-խելքի տալ` այս իրավիճակից դուրս գալու համար»,-անդրադառնալով անկախության 20-ամյակին` ասել է  Ժիրայր Սէֆիլյանը:




Լրահոս