Villa Hills-ի տնօրինությունը հայտնում է, որ 04.06.2020թ. միջոցառումը Villa Hills-ում կազմակերպված է եղել «Արտակարգ դրության» պահանջներին համապատասխան:
«Villa Hills-ի անձնակազմը, պահպանելով կանոնները, հյուրընկալել է ոչ մեծ մասշտաբային հարսանեկան արարողություն:
Նշենք նաև, որ հումորային բեմադրությունը ներկայացված է եղել հաճախորդի կողմից, որի մասին մենք տեղեկացված չենք եղել: Մենք բարձրակարգ կերպով ապահովել ենք միայն ռեստորանի կողմից տրամադրվող ծառայությունները:
Հյուրերի քանակը եղել է սահմանափակ ` ոչ ավել, քան 30 անձ, ջերմաչափվել են սրահ մտնելուց առաջ, սեղանները եղել են համապատասխան հեռավորության վրա», ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանը սոցկայքի իր էջում հակահամաճարակային կանոնների խախտումներ արձանագրող տեսանյութեր եւ լուսանկարներ է տեղադրում: Այսօր հրապարակել է մի տեսանյութ, որում հարսանիքի մասնակիցները հումորային համար են ներկայացնում։ Ոստիկանական համազգեստով երիտասարդները նախ հայտարարում են, որ միջոցառումները արգելվում են արտակարգ դրության ժամանակ եւ խնդրում են կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, ապա նրանց են միանում ԱԱԾ համազգեստով տղաներ եւ միասին անակնկալ պար են ներկայացնում։