«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթթինգ անել-չանելու հարցի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն եւ ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին եւ իրենց գրծընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթթինգի շուրջ տիրող իրավիճակն է եւ այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ:
Նրանք նաեւ մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել եւ սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթթինգի գործընթացում»:
Մանրմասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։