![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/0-02-0a-34e4198573d8acc89f16312c1f05c964ced513f3895fdf37ef4fcfbbb11433e8_full.jpg)
Հունիսի 5-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք
մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության
(մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը
(մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։