Որքան ունեցվածք ունի ՊԵԿ նորանշանակ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur․am-ն արդեն ներկայացրել է, թե ինչ ուղի է անցել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Գրել էինք, որ տարբեր հրապարակումների համաձայն, նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմն է և շատ հարցերում պարտական է հենց նրան։ Տարբեր տեղեկությունների համաձայն, նա ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց հենց Բադասյանի շնորհիվ՝ վերջինիս նախարար դառնալուց հետո։

Սակայն նա աչքի է ընկնում նաև իր ունեցվածքով, որը տարբեր տարիներին ներկայացրած է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։  Դեռ հրապարակված չէ 2019 թվականի նրա հայտարարագիրը, սակայն 2018 թվականի տվյալներից պարզ է դառնում, որ  նա ունեցել է 8.7 մլն դրամ դրամ,  և 15 մլն եկամուտ, որից 2 մլն-ը գոյացել է փոխառություններից: Նա այդ ժամանակ ՊԵԿ քննչական վարչության պետն  էր։

Իսկ 2017 թվականին, երբ Հովհաննիսյանը  ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ էր, ունեցել էմեկ բնակարան և BMW 525 մակնիշի ավտոմեքենա:

Ն․Հ․




Լրահոս