Վարչապետի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանդրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը։
Ինչպես հայտնի է, Դատական օրենսգրքով ներդրվում է դատավորների բարեվարքության մեխանիզմ, որն ի սկզբանե ստացել էր վեթթինգ անվանումը։ Ըստ այդմ, ստեղծվելու է դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողով, որը բաղկացած է լինելու հինգ անդամից։ Փաթեթով ներդրվել է գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը:
Եվ ահա վարչապետի կողմից հաստատված ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2020 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը ՀՀ արդարադատության նախարարությունը համաձայնությամբ Բարձրագույն դատական խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի, պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացնեն «Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամին հատուցում վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս պահանջը սահմանված է հենց Դատական օրենսգրքով։
Ն․Հ․