ՊԵԿ նորանշանակ նախագահը չի ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է տվյալներ ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մասին։ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ նորանշանակ նախագահը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։ Ամեն դեպքում, նրա պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ գրված չէ ծառայելու մասին։

Կենսագրության համաձայն, նա 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ստացել  բակալավրի աստիճան, ապա 2004-2006թթ.  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան։ Արդեն 2006 թվականից հետո նրա երեք տարվա կենսագրական տվյալները բացակայում են և նշվում է, որ նա աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականից։

Նրա ծառայած լինելու մասին տվյալներ առկա չեն նաև Այլ տվյալներ ենթաբաժնի տակ։ Նշված է միայն, որ նա ունի հարկային ծառայության գնդապետի կոչում։

Հավելենք, որ տարբեր հրապարակումների համաձայն, նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմն է և շատ հարցերում պարտական է հենց նրան։ Տարբեր տեղեկությունների համաձայն` նա ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց հենց Բադասյանի շնորհիվ՝ վերջինիս նախարար դառնալուց հետո։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և ունեցվածքի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2018 թվականին ունեցել է 8.7 մլն դրամ դրամ,  և 15 մլն եկամուտ, որից 2 մլն-ը գոյացել է փոխառություններից: Նա այդ ժամանակ ՊԵԿ քննչական վարչության պետն  էր։

Իսկ 2017 թվականին, երբ Հովհաննիսյանը  ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ էր, ունեցել է մեկ բնակարան և BMW 525 մակնիշի ավտոմեքենա:

Ն․Հ․




Լրահոս