Իմքայլականներն այսօր կհավաքվեն․ ինչպես կհակադարձեն Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր՝ 16։30-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում կունենա Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում։ Մեր տեղեկություններով, հանդիպման  գլխավոր թեման լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները։

Նախ նշենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստ էր անցկացրել ու քննադատել իշխանություններին։ ««Ես դեռ մեկ տարի առաջ ասել եմ, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել եմ, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է բոլորին փոխել։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,–ասել է Ծառուկյանը։

Եվ ահա, նրա այս հայտարարությունից հետո իմքայլականները տարբեր մեկնաբանություններով հանդես եկան, այդ թվում՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եվ մեր տեղեկություններով, այսօրվա հանդիպման գլխավոր թեման լինելու է առաջիկա գործընթացները, նրանք պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի քաղաքականություն որդեգրեն առաջիկայում և ինչպես հակադարձեն ԲՀԿ ղեկավարին։ Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից խորհրդարանում շարունակվելու են 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները և իմքայլականները որոշել են պատրաստվել ու հակահարված տալ Ծառուկյանին։

Ս․Գ․




Լրահոս