Երևանի Մարգարյան փողոցում տեղադրված կրպակը կապամոնտաժվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ նաեւ ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը եւ դիմել համապատասխան գործողությունների:
Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն նաեւ ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեեւ փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար: Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ»,- գրել է խոսնակը: