«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանափակում է դրել իր երկիր ապրանքների ներկրման վրա` այդ թվում հայկական «Նոյ» գինու, կոնյակի եւ օղու գործարանի արտադրանքին` չնայած, որ գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բավական մտերիմ հարաբերություններ ունի Լուկաշենկոյի հետ: Ըստ լուրերի՝ Լուկաշենկոն արգելում է այդ ապրանքների ներկրումը՝ պարտադրելով իր երկրում համապատասխան գործարան հիմնել: «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Սեդրակ Առուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ արգելքից, եւ իրենք կոնյակն արտահանում են Բելառուս: Ի դեպ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանն էլ Մինսկում առաջարկել է այդ երկրի իշխանություններին վերացնել հայկական կոնյակի ներկրման քվոտան: Ըստ ըպսՈկԸծ գործակալության՝ դեսպանը հարցն ամենաբարձր մակարդակով կբարձրացնի:
ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ