Ինչ վիճակում է Գողթ համայնքի վարակակիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. « Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գողթ համայնքի ղեկավարի քարտուղար Թամարա Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում կա ընդամենը մեկ վարակված բնակիչ, որն այս պահին ինքնամեկուսացած է ընտանիքի հետ միասին։

«Հիվանդը ոչ մի ախտանշան չունի, ինքնազգացողությունն էլ լավ է»,֊նշեց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս