
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։
Հայաստանը մեծապես արժևորում է Շվեդիայի հետ հաստատված բարեկամական կապերը և շահագրգիռ է ընդլայնելու երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը։
Շնորհակալ ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին Շվեդիայի շարունակական աջակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը սատարելու համար։
Լիահույս ենք, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա հիմնված արժեհամակարգը և փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն առավել ակտիվ ու հագեցած երկկողմ օրակարգ ձևավորելու համար»։