ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է վարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Քննարկվել են նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը, բուժօգնության կազմակերպմանն ու դեղորայքով ապահովմանն առնչվող հարցեր: Արսեն Թորոսյանը հայտնել է, որ, դժբախտաբար, հանրապետությունում ամառային սեզոնի մեկնարկն ու օդի ջերմաստիճանի 30 աստիճանից ավելի բարձրացումը դրական չեն ազդի կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու նոր վարակվածների թվի վրա:
Միխայիլ Մուրաշկոն հայ պաշտոնակցին հայտնել է կորոնավիրուսային վարակի բուժման համար մեթոդաբանական ուղեցույցների 7 տարբերակների և ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցման մասին, որոնք COVID-19-ի բուժման գործում արդյունավետ են եղել: