
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր
Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ,
ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:
Վարչապետը հայտնեց, որ հանրապետությունում շուրջ 200 հիվանդ սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Վարչապետի խոսքով` եղել է դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել:
Մանրամասները` տեսանյութում