
Հունիսի 5-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի երիտասարդի ծեծել են և վերցրել բջջային հեռախոսը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում, Բաղաբերդ թաղամասում 27-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժածին, ապա գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 4-ի սահմաններում տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Նա ներկայացրել է հափշտակած բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: