ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կենտրոնում

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս բակում տեւական ժամանակ է՝ այս փնթի տեսարանն է։ Այս աղտոտվածությունը կա՛մ չեն նկատում, կա՛մ չեն կարեւորում։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը ներմուծված օծանելիքի դրոշմավորման համար ձեռք է բերել դրոշմապիտակներ, որոնց մի մասը չի օգտագործել, ապա կարո՞ղ է արդյոք դրանք ետ վերադարձնել:

Տիգրան  Մանուկյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6 հոդվածի համաձայն` ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են  մաքսային մարմին` համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:

Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում՝ նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում վերադարձվում են հարկային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ

ՀԱՐՑ. Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան շահագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակներով: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ես ճանաչվել եմ մեղավոր կողմ: Խնդրում եմ ասեք՝ ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ:

Արման Ավետիսյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչեւ ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ):

Այս պարագայում ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը: Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձեւի (նպատակի) փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն:




Լրահոս