Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար. Լոռու մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացնում է, որ Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կծառայի կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար․

«Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»,-սոցցանցի իր էջում գրել է մարզպետը։




Լրահոս