ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը առավոտյան պարզաբանում է տարածել՝ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության վերաբերկալ՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ։ Նա մասնավորապես հայտնում է, թե օրենքի առաջ բորոլն են հավասար, և եթե որևէ խախտում է արել, ապա կկրի դրանից բխող պատասխանատվությունը:
«Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- նշեց նա։